Լրահոս
Քաղաքական
20:45
08.10.24
345

Սամվել Ալեքսանյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոսկվա. 24news.am

Img default alt hy

Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել այդ երկրի սահմանը։ Այս մասին 24News-ին հայտնել են մոսկովյան իրենց աղբյուրները։

Ըստ հավաստի տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել օդանավակայանում ու հետո հայտնել, որ նա չի կարող մտնել երկիր։ Վերջինս վերադարձել է Հայաստան։ Թե ինչն է պատճառը, որ Ալեքսանյանին ռուսական իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր, կհայտնենք առաջիկայում, սակայն ինչպես հայտնում են աղբյուրները, «այս արգելքը» դեռ երկար է տևելու։ 

Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու հարսանիքի։ 24News-ը փորձեց կապ հաստատել խոշոր գործարարի ու նրա տիկնոջ հետ, սակայն վերջիններս անպատասխան թողեցին հեռախոսազանգերը։