Լրահոս
Հայաստան
21:49
10.08.21
64

«Սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ ՀՀ-ին». Զաս

Պաշտոնական Երևանը անթաքույց սրում է տարաձայնությունները հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:

Մայիսի 12-ին, երբ Ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք և ամրացավ մի քանի կիլոմետր խորության վրա, հայկական զինուժը չփորձեց հետ մղել թշնամուն: Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀԱՊԿ, որ կազմակերպությունը օգնության հասնի անդամ պետությանը: ՀԱՊԿ-ում խորհրդակցություններ սկսվեցին, այն՝ ինչ սահմանված է նման դեպքերում:

Հետո Փաշինյանը անուղղակի մեղադրեց կազմակերպությանը՝ ավելի ակտիվ քայլերի չդիմելու համար: Մայիսի վերջին համեմատեց ՀԱՊԿ-ը օդորակիչի հետ, որ գնել ես՝ պիտի օգտագործես ու ուղիղ հայտարարեց «ՀԱՊԿ գործողությունների արագությունը պաշտոնական Երևանին չի բավարարում»:

Սեպտեմբերի 16-ին՝ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին կփոխանցվի: Փաշինյանի թիմը այդ կարևոր իրադարձությանն է պատրաստվում՝ էլ ավելի սրելով հռետորաբանությունը: Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ստանիսլավ Զասին հայ պաշտոնյաները դիմավորում-ճանապարհում են՝ անգամ չփորձելով անհամաձայնությունները կոծկել դիվանագիատկան բառապաշարի տակ:

Պաշտպանության նախարարը Զասին մեղադրել է մայիսին Հայաստան չգալու համար և, ըստ էության, սպառնացել, որ կրավորական վարքի շարունակության դեպքում հայ-ադրբեջանական սահմանին եղած խնդիրները հայկական կողմը ուժով կլուծի: Կարապետյանը երկար էր պատրաստվել այս հայտարարությանը:

ՄԻնչև Զասի ժամանումը նա 2 անգամ հրամ-կազմին հրամայել էր՝ կրակել սադրանքի դեպքում: Ընդդիմադիր պատգամավորները վստահ են՝ Արշակ Կարապետյանը պարզապես նոր է նախարարի պաշտոնում և փորձում է տպավորություն թողնել: