Լրահոս
Հասարակական
16:42
20.10.25
2 642

Սա իշխանություն չի՝ սա ինքնապահպանվող մեքենա ա, որը սնվում ա վախից, անպատժելիությունից և ստից․ Նինա Կարապետյանց

Img default alt hy

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Երբ դու, լինելով իրավունքների և ազատությունների երաշխավոր, քո հակասահմանադրական, հակաիրավական, հակապետական խոսույթի/գրառումների համար մնում ես անպատիժ,

իսկ ՀՀ քաղաքացու վերաբերյալ քրեական հետապնդում ա իրականացվում՝ ընդամենը իր բառապաշարով իր տեսակետը հայտնելու համար,

Երբ Երևանի քաղաքապետը, որ քո թիմակիցն ա, անպատիժ ա մնում «նաղդ», պետական, ասելա թե, մեր հարկերով ձևավորված պետական բյուջեից գումարներ մսխելու ԱՆԻՖ-ի գործով,

բայց ձերբակալվում ա քո քաղաքական օպոնենտը՝ ենթադրյալ կաշառք վերցնելու համար,

Երբ իրավապահները կարողանում են կանխել մեկ հոգու կողմից նախապատրաստվող «մահափորձը» քո սրտի քաղաքական գործչի վերաբերյալ (ինչը շատ գովելի ա և կարևոր, անկախ անձի ով լինեուց),

բայց չեն կանխարգելում/արձագանքում/ կամ չտեսնելու են տալիս քո քաղաքական օպոնենտ, ընտրությունների ժամանակ շատ կարևոր համայնքի ընդդիմադիր ղեկավարի նախապատրաստվող սպանությունը,

սա

ոչ ժողովրդավարության մասին ա,

ոչ իրավական պետություն լինելու մասին ա,

ոչ էլ, առավել ևս, արդարության մասին ա․․․․

Սա իշխանության բոլոր ճյուղերը զավթելու և անկախ սահմանադրական ինստիտուտներ չունենալու արդյունք ա։

Սա իշխանություն չի՝ սա ինքնապահպանվող մեքենա ա, որը սնվում ա վախից, անպատժելիությունից և ստից։

Կամ մենք մեզ համար կորոշենք, որ մերժում ենք ոչ միայն անձին, այլ այս այլանդակ համակարգը,

կամ հավերժ ապրելու ենք այս այլասերված միջավայրում․․․»։