Լրահոս
Հայաստան
22:09
24.10.21
54

Ռուսաստան-ՆԱՏՕ նոր «պատերազմ» և Հայաստանը՝ աշխարհից «դուրս». տեսանյութ

Մենք ոչ միայն երկրի ներսում ենք ընտրության առաջ կանգնած, այլև երկրից դուրս որպես պետություն պետք է ընտրություն անենք բարեկամների ու նոր բարեկամների միջև: Նոր բարեկամները չակերտների մեջ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր ավանդական թշնամիներն են ու այդ երկուսի հետ բարեկամանալ պարտադրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ պատերազմում մեր պարտությունից հետո:

Պատրադրանքի գինն, ըստ վերլուծաբանների, կարող է լինել Հայաստանի ինքնիշխանության վերջնական կորուստը, քանի որ պատերազմից հետո էլ հախուռն է, անհասկանալի՝ մեր արտաքին քաղաքականությունը: Շաբաթվա սկզբին Ռուսաստան-ՆԱՏՕ-դիվանագիտական բախումներ սկսվեցին:

Դրանից 72 ժամ անց Երևանում Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության առաջին դեմքերը դիմավորեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին: Պատերազմից հետո Թուրքիայի հետ հարաբերությունները շտկելու պատրաստ մեր իշխանությունը ՆԱՏՕ-ական պաշտոնյային բողոքեց, թե հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան Արցախում պատերազմում էր Հայաստանի դեմ: