Լրահոս
Արցախ
21:42
27.07.21
61

Ռուսական զորավարժություններ՝ Արցախում

Ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում խրամատ են փորել: Խաղաղապահ զորակազմի սպաները զինծառայողներին մարտավարական գործողությունների են պատրաստում: Սովորեցնում են տարբեր քողարկումների միջոցով մանևրել տեղանքում, անհրաժեշտության դեպքում՝ դուրս գալ տեղակայման վայրից:  Սրխավենդի ուսումնական կենտրոնում ռուս սպաները ցուցադրում են, թե ինչպես են գործնականում  ապահովում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, կանխում հրադադարի հնարավոր խախտումները՝ շփման գծի ողջ երկայնքով: