Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:00
09.06.23
123

Ռուսները, որ դուրս եկան, ո՞վ է կանգնելու ՀՀ սահմանին. հայ սահմանապահները 19 փաստաթուղթ են ստորագրել

Բաքվում ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների ստորագրած 19 փաստաթղթերը ի՞նչ են նախատեսում Հայաստանի սահմանի պաշտպանության համար: Այս մասին ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ոչ պաշտոնական տեղեկություն չկա: ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ռուս ներկայացուցիչը հույս ունի, որ այսպիսի հավաքները կարող են հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա լավ անդրադառնալ, հատկապես եթե Բաքուն էլ որոշի մասնակցել խորհրդի հավաքին՝ Հայաստանում: