Լրահոս
Քաղաքական
21:00
08.10.24
294

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ անդամ երկրների ղեկավարները միշտ նստում են նույն սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան միջամտում է Բաքվի և Երևանի գործերին։ Նրանք շարունակում են իրենց երկխոսությունն այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը ՝ երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,-նշել է Պեսկովը։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսություն վարել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: