Լրահոս
Հայաստան
14:02
11.03.22
1 749

Ռուսաստանը չեղարկել է դեպի Հայաստան թռիչքների սահմանափակումները

Img default alt hy

Մարտի 9-ից Ռուսաստանի Դաշնությունը չեղարկել է դեպի ութ պետություն թռիչքների սահմանափակումները, որոնք սահմանվել էին COVID-19-ի պատճառով։

Տեղեկությունը հրապարակել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

«2022 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման համաձայն՝ Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան անկանոն և կանոնավոր չվերթների սահմանափակումները, որոնք նախկինում մտցվել էին COVID-19-ի տարածումը կանխարգելելու համար, վերացվել են»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։