Լրահոս
Միջազգային
15:38
21.01.23
115

Ռուսաստանն ու Բելառուսն օդային զորավարժություններ են սկսել

Ռուսաստանի և Բելառուսի օդային ստորաբաժանումները Բելառուսում երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են անում:

Օդային վարժանքներն անցկացվում են մայրաքաղաք Մինսկից 150 կիլոմետր արևմուտք՝ Բարանովիչի բնակավայրի շրջանում:

Որոշ եվրոպացի պաշտոնյաների կարծիքով՝ Մոսկվան այս զորավարժություններով փորձում է Մինսկին ներգրավել Ուկրաինայում ընթացող պատերազմի մեջ: Բայց Կրեմլը պնդում է, որ նման մտադրություն չունի, իսկ Մինսկը հայտարարել է, որ զորախաղերը բացառապես պաշտպանական բնույթ ունեն: