Լրահոս
Միջազգային
21:27
02.03.22
257

Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վայր

Img default alt hy

Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Ուկրաինայի հետ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների է ժամանել նույն կազմով։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունները Բելովեժսկայա Պուշչայում բանակցություններ վարելու համատեղ որոշում են կայացրել։ Ռուս զինվորականները անվտանգության միջանցք են ապահովել ուկրաինական պատվիրակության համար, ասել է Մեդինսկին։