Լրահոս
Տարածաշրջան
12:08
01.03.22
163

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանին․ «Վրացական երազանք»

Img default alt hy

Վրաստանում իշխող ուժի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը:

«Եթե մեր երկիրը միջոցառումներ անցկացնի կամ պատժամիջոցներ սահմանի, դա հազարապատիկ շատ վնաս կհասցնի մեր երկրին, և նման որոշում կայացնելիս պետք է անխոհեմ կամ թշնամաբար տրամադրվել սեփական երկրի դեմ»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։

Նրա հայտարարությամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը միանգամայն կիսում է երկրում խաղաղություն ապահովելու կառավարության քաղաքականությունը: