Լրահոս
Հայաստան
18:15
02.03.22
234

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. նախարար

Img default alt hy

Տիգրան Խաչատրյան  ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշել է, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Պետական եկամուտների կոմիտեն։ 

«Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, դա չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։  

Հարցին՝ Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանել է, որ ամեն օր հետևում են իրավիճակին։ «Դուք տեսնում եք, որ ամեն օր իրավիճակ է փոխվում, մենք պետական բյուջեի թե՛ եկամտային, թե՛ ծախսային կողմին հետևելով՝ հայտարարելու ենք անելիքների մասին։