Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:52
23.12.22
121

Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար․ Լավրով

Img default alt hy

Ռուս խաղաղապահները ամեն ժամ աշխատում են Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար և կապի մեջ են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը բոլորից շատ է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղությամբ և ռեցիդիվների կանխմամբ»:

Նա ընդգծել է, որ Մոսկվան կողմ է «լիարժեք տրանսպորտային հաղորդակցության հնարավորինս արագ վերականգնմանն ու լուծել Արցախում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև առկա տարաձայնությունները»:

«Թեման հին է, ժառանգություն է ստացվել Խորհրդային Միությունից, և, իհարկե, պետք է հնարավորինս շուտ վերացնել դրա սրությունը»։