Լրահոս
Միջազգային
16:05
21.01.23
81

Ռուս-ուկրաինական ռազմաճակատում նորից թեժ է. ռուսները հակահարձակման են անցել Օրեխով քաղաքի մոտ

Ակտիվ ռազմական գործողությունները վերսկսվել են Զապորոժիեում: Ռուսական կողմը հայտնում է, որ պաշտպանական առաջնագծի առանձին հատվածներում կարողացել են հետ մղել ուկրաինացիներին:

Ավելի վաղ Մոսկվան հաղորդել էր, որ իրենց զորքը հակահարձակման է անցել Զապորոժիեի շրջանի Օրեխով քաղաքի շրջանում: