Լրահոս
Միջազգային
15:00
19.07.22
145

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է սովի մատնել աշխարհը. ՄԱԿ-ի ահազանգը

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով աշխարհին սպառնացող սովի մասին կրկին ահազանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Անտոնիո Գուտերեշն ասել է, որ սովից կարելի է խուսափել՝ միայն ռուսական և ուկրաինական մթերքներն անհապաղ վերադարձնելով համաշխարհային շուկա: Հակառակ դեպքում, Գուտերեշի պնդմամբ, հաջորդ տարի ավելի վատ է լինելու: