Լրահոս
Հասարակական
16:15
03.03.22
324

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին հայ զոհը․ մանրամասներ

Img default alt hy

Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք՝ «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Այպիսով սա առաջին դեպքն է, երբ տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է։

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ Ուկրաինայում խոցված տանկերից մեկի անձնակազմի անդամ հայ զինվորական է մահացել, սակայն լուրը պաշտոնապես չէր հաստատվել։