Լրահոս
Սպորտ
20:58
02.03.22
171

Ռուս և բելառուս մարզիկներին թույլ են տվել մասնակցել Պարօլիմպիական խաղերին

Img default alt hy

Միջազգային պարօլիմպիկ կոմիտեն ռուս և բելառուս մարզիկներին թույլատրել է մասնակցել մարտի 4-ից 13-ը Պեկինում կայանալիք ձմեռային պարօլիմպիական խաղերին, հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։  Ռուս և բելառուս մարզիկները պարօլիմպիական խաղերին կմասնակցեն Միջազգային պարօլիմպիկ կոմիտեի դրոշի ներքո։   

Ավելի վաղ, փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն սպորտային ֆեդերացիաներին հրահանգել էր թույլ չտալ ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը միջազգային մրցաշարերին՝ որոշումը պայմանավորելով Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։

Կոմիտեն նշել էր նաև, որ Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին չի թույլատրվում ներկայացնել սեփական երկիրը, իսկ մրցաշարերին չի թույլատրվում հնչեցնել ՌԴ-ի և Բելառուսի օրհներգերը, ցուցադրել ազգային խորհրդանիշերը՝ դրոշները։