Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:10
23.12.22
501

Ռուբեն Վարդանյանը պետք է անհապաղ հեռանա․ Բայրամով

Img default alt hy

«Ռուբեն Վարդանյանը պետք է անհապաղ հեռանա»,- այսօր Մոսկվայում,  Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար  Ջեյհուն Բայրամովը: 

Նրա խոսքով, Վարդանյանի գործունեությունը հանցավոր է և խանգարում է Ղարաբաղի հայ բնակչությանը վերամիավորվել Ադրբեջանին: 

Ռուսաստանի արտգործնախարարը վստահեցրել  է, թե Մոսկվան  որևէ կապ չունի Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ մեկնելու որոշման հետ:

«Վարդանյանը, որը գտնվում է այդ տարածաշրջանում, նրա գործունեությունը հանցավոր ավանտյուրիստական բնույթ ունի: Դրան անհապաղ պետք է վերջ դրվի: Որքան շուտ այդ մարդը լքի տարածաշրջանը, այնքան լավ բոլորի համար: Առաջին հերթին տուժում է տեղի բնակչությունը, նա խանգարում է ռեինտեգրման գործաընթացին: Մինչև նրա հայտնվելը, այդ ուղղությամբ արդեն եղել էին դրական շփումներ, դրական նախագծեր»,-նշել է Բայրամովը: