Լրահոս
Քաղաքական
11:27
21.02.25
249

Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները արձանագրում են, որ Ադրբեջանը «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից նոր զիջումներ կորզելու համար․ Տիգրան Աբրահամյան

Img default alt hy

Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ նաև այն, որ Ադրբեջանը  «դատավարությունն» օգտագործում Է ՀՀ-ից  նոր զիջումներ կորզելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող «դատավարության» գործընթացի ապօրինությունների բազմաթիվ դրսևորումներով պայմանավորված հացադուլ է հայտարարել:

Ավելի վաղ Վարդանյանը հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ ինքը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իր անունից կեղծ ցուցմունքներ է գրվել, շինծու գործ կառուցվել:

Հասկանալի է, որ որոշակի փոփոխություններով, վերոնշյալ ադրբեջանական ձեռագիրը տարածվում է նաև Բաքվի բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների վրա:

Ռուբեն Վարդանյանի բարձրաձայնած խնդիրները ոչ միայն արձանագրում են մեր հայրենակիցների խիստ խոցելի և անպաշտպան լինելու հանգամանքի մասին, այլ ամրապնդում այն մոտեցումը, որ Ադրբեջանը` ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողությունների նախապատրաստման շրջանակներում, «դատավարությունն» օգտագործում է որպես մահաբեր զենք` Հայաստանին շանտաժի ենթարկելու և նոր զիջումներ կորզելու համար»,-գրել է նա։