Լրահոս
Սպորտ
21:03
26.01.23
126

Ռեալը ցանկանում է թիմ վերադարձնել իր սանին

Img default alt hy

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Ռայո Վալյեկանոյի» ձախ պաշտպանին ձեռք բերելուն:

Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբը շուտով կարող է ավարտին հասցնել Ֆրան Գարսիայի տրանսֆերը։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Բայերն» ու «Ինտերը», ուստի «Ռեալը» որոշել է առաջ անցել մրցակիցներից։

Գարսիան «Ռեալի» համակարգում է եղել 2013 թվականից, 2018-ից 2020 թվականներին հանդես է եկել «Կաստիլիայում»։ 2021 թվականին նա 2 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ռայո»։

Պաշտպանին վերադարձնելու համար Մադրիդի «Ռեալը» կվճարի փոխհատուցման չափը, որը նրանց համար, որպես նախկին ակումբ, կազմում է 5 միլիոն եվրո։ Մյուս թիմերի համար այս գումարը կրկնակի բարձր է։

Եթե ​​ակումբները պայմանավորվեն տրանսֆերի շուրջ, ապա Գարսիան այս մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի «Ռայոյում», իսկ ամռանը կմիանա Մադրիդի «Ռեալին»:

Աղբյուր  ArmSport.am