Լրահոս
Միջազգային
11:20
03.03.22
226

ՌԴ զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնբասի ևս երեք բնակավայր

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնբասի երեք բնակավայրեր։ Այս մասին մարտի 3-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։  Նշվում է, որ դրանց թվում են Նովոպոլտավկան, Ժովտնևոյեն և Չիստոպոլյեն։ 

Մեկ օր առաջ ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ-ն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել ուկրաինական Խերսոն շրջկենտրոնը։


Նրա խոսքով, ամենօրյա ռեժիմով գործում են քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչության կենսապահովման օբյեկտները և քաղաքային տրանսպորտը։


Ռուս զինվորականները վերահսկողություն են հաստատել նաև Տոկմակ և Վասիլևկա բնակավայրերի վրա, որտեղ Ուկրաինայի ուժայինները ինքնակամ վայր են դրել զենքերը։