Լրահոս
Միջազգային
23:12
02.03.22
164

ՌԴ ՊՆ-ն մարդասիրական արձագանքման շտաբ է ստեղծել

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում տիրող իրավիճակին մարդասիրական արձագանքման շտաբ ստեղծելու մասին։ 

Այս մասին գերատեսչությունը հայտնել է չորեքշաբթի՝ մարտի 2-ին։

Շտաբի հիմնական նպատակը կլինի մարդասիրական օգնություն ցուցաբերել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայի համար պատրաստվել է ավելի քան 10,5 տոննա մարդասիրական բեռ։

Ինչպես նշվում է գերատեսչությունում, ՌԴ զինված ուժերի ուժերն արդեն կարողացել են ապահովել ՄԱԿ-ի կառույցների անվտանգ տարհանումը Կիևից և Հունաստանի դեսպանատան աշխատակիցների անվտանգ տարհանումը Մարիուպոլից։