Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:37
06.11.21
60

ՌԴ-ն Ղարաբաղը չի հանձնել, Հայաստանն էլ պրոտեկտորատ չի դարձրել. նոյեմբերի 9-ից առաջ Մոսկվան խոսում է

Ռուսաստանը հավատացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման հարցում չի հավակնում մենաշնորհի :

Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունը Զանգեզուրի միջանցքի մասին հայտնում է, որ կողմերը պայմանավորվածություն ունեն, որ «բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է. «ճանապարհների նկատմամբ հսկողություն են իրականացնում այն երկրները, որոնց տարածքով դրանք անցնում են»: