Լրահոս
Միջազգային
21:14
08.10.24
307

ՌԴ-ն ԱՊՀ երկրներին առաջարկում է ստեղծել Հայրենական պատերազմի հուշահամալիրի ժառանգության գրանցամատյան

Img default alt hy

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կազմել Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի ժառանգության ընդհանուր գրանցամատյան «մեր զինվորների սխրանքին նվիրված ռազմական հուշահամալիրների, հուշարձանների և հիշատակի վայրերի պահպանման և պաշտպանության նպատակով»:

Ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով՝ Պուտինն ասել է, որ «որպես տարբերակ՝ նման գրանցամատյան կարելի է ստեղծել 2016 թվականից գործող ռուսական «հիշողության վայր» ինտերնետ-հարթակի հիման վրա։ 

Նա նշել է, որ ԱՊՀ բոլոր երկրներում հասկանում են ընդհանուր պատմության մասին հիշողության պահպանման և դրա կեղծումը թույլ չտալու կարևորությունը: