Լրահոս
Սպորտ
22:23
21.10.25
222

Ռազմիկ Քուրդյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Img default alt hy

Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) դարձավ մինչև 23 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Սա Հայաստանի առաջին մեդալն է Սերբիայում անցկացվող մրցաշարում։

Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Ռազմիկ Քուրդյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ: Քուրդյանը զիջեց 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Հոկտեմբերի 22-ին աշխարհի առաջնության բրոնզե մեդալ համար կգոտեմարտի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը: