Լրահոս
Հասարակական
22:00
13.08.22
177

«Ռազբորկի՞ տեղ ա մանկապարտեզը». Ջրաշենի 150 երեխայի մանկություն փողոցում է անցնում

Շուտով 3-րդ սեպտեմբերը կլինի, ինչ Երևանի Ջրաշեն թաղամասում գրեթե 150 երեխա մանկապարտեզ գնալու հնարավորություն չունի: Քովիդի ժամանակ փակված շենքը, վթարային լինելու պատճառով, քաղաքապետարանը որոշել է քանդել, տեղում նորը կառուցել:

Բայց քանդելուց հետո անորոշություն է: Բնակիչները դեռ չգիտեն, թե երբ կսկսի բարձրանալ նոր շենքը: Մինչև դա, ավերակ մանկապարտեզի տարածքը վերածվել է մեծերի «ռազբորկաների» համար հարմար տեղի: