Լրահոս
Միջազգային
14:20
19.07.22
156

Ռայիսին, Պուտինն ու Էրդողանը քննարկելու են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Թեհրանն է: Այնտեղ այսօր տեղի է ունենալու Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: 

Պուտինն ու Էրդողանը գիշերն են ժամանել Թեհրան: 

Երեք ղեկավարների հանդիպման գլխավոր թեման Սիրիան է լինելու: 

Հայտնի է, որ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում զինադադարի ռեժիմի երաշխավոր երկրներն են: Այլ կերպ այս եռյակն անվանում են Աստանայի ձևաչափ: 

Հայ փորձագետների խոսքով՝ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն են լինելու Պուտին, Ռայիսի, Էրդողան հանդիպման օրակարգում: