Լրահոս
Առողջապահական
17:00
08.06.23
134

Քրոնիկական սթրեսը կարող է առաջացնել հոգեկան և ֆիզիկական խանգարումներ. ԱՆ

Img default alt hy

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության հետևանքով կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ:

Ի՞նչ է սթրեսը

Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության:

Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն ու ինքնազգացողությունը։

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

Մի քանի խորհուրդ ՀՀ առողջապահության նախարարությունից:

-Ճիշտ գնահատել իրավիճակը և զերծ մնալ հուզական գնահատականներից

-Ընդունել, որ այն, ինչ հնարավոր չէ անել այսօր, հնարավոր կլինի վաղը

-Ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում սթրեսի հետ չառնչվող որևէ առարկայի կամ ընթացող որևէ պրոցեսի վրա

-Կանոնավոր մարզվել և կոփել մարմինը, ինչը նպաստում է սթրեսակայունության բարձրացմանը

-Մշտապես զբաղվել սիրելի գործով, հաճելի զբաղմունքով, այլոց օգնելով

-Իրականությունն ընդունել ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով

-Տագնապային զգացողությունների ժամանակ կատարել շնչառական վարժություններ

-Ապահովել ֆիզիկական ակտիվություն: