Լրահոս
Առողջապահական
20:25
10.08.22
129

Քրոնիկ հոգնածության սինդրոմ. պատճառները, ախտանշանները, բուժումը

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Քրոնիկ հոգնածության սինդրոմը դրսևորվում է ֆիզիկական, մտավոր աշխատունակության անկմամբ, չի հաղթահարվում անգամ հանգստի դեպքում, տևական բնույթ ունի, շարունակվում է վերջին կես տարվա ընթացքում։ Թիրախային խմբում առավելապես 25-ից 45 տարեկան կանայք են։

Քրոնիկ հոգնածության պատճառներից համարվում են վիրուսային կամ բակտերիալ ինֆեկցիաները, կարող է լինել նաև օրգանիզմի արձագանքը՝ սուր կամ քրոնիկ սթրեսին, բարդ ծննդաբերությանը։ Քրոնիկ հոգնածության հիմնական պատճառ համարվում է հյուծված իմունային համակարգը։

Նպաստող գործոններ են՝

Էկոլոգիական ոչ բարենպաստ միջավայր
Մշտական սթրեսային ազդեցություններ՝ աշխատավայրում կամ ընտանիքում
Ոչ բավարար ֆիզիկական ակտիվություն
Առանց հանգստի, ծանրաբեռնված աշխատանք
Ոչ առողջարար սննդային սովորությունները
Ախտանշանները՝

Հոգնածության, ուժասպառության զգացում
ֆիզիկական, մտավոր աշխատանքի անկարողություն
Գլխացավեր՝ առանց պատճառի
Սուբֆեբրիլ ջերմություն, սարսուռ, քրտնոտություն
Լիմֆատիկ հանգույցների մեծացում
Հիշողության, ուշադրության, կենտրոնացման վատթարացում
Դեպրեսիա, տրամադրության անկայունություն, նյարդայնություն, ապատիա
Քնի խանգարում. ցերեկային ժամերին քնքոտություն, մակերեսային քուն՝ գիշերային ժամերին
Մկանային և հոդային ցավեր, չտեղայնացվող ցավեր ողնաշարում
Կոկորդի ցավ
Քրոնիկի հոգնածություն ախտորոշման համար հիմնական նախապայման են՝

տևողությունը, երբ վերոնշյալ ախտանշանները կենսունակ են կես տարի և ավելի, նաև եթե վերոնշյալ ախտանշանները չեն հիմնավորվում այս կամ այն հիվանդությամբ։

Քրոնիկ հոգնածությանը բնորոշ է նաև վերոնշյալ ախտանշանների պրոգրեսիան։ Հիվանդությունները բացառելու համար քրոնիկական հոգնածությամբ գանգատվողներին զննում են թերապևտը, իմունոլոգը, էնդոկրինոոգը, ռևմատոլոգը, նյարդաբանը, ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ ևս։

Քրոնիկական հոգնածության բուժումը ենթադրում է հիվանդի կյանքի որակի բարելավում՝ կենսակերպի փոփոխությամբ։

Օգտակար են՝

Կարգավորված աշխատանքը և հանգիստը
ֆիզիկական բավարար ակտիվությունը
Վիտամինաթերապիան
Սիմպտոմատիկ  դեղամիջոցների օգտագործումը՝ միայն բժշկի ցուցմամբ
Առողջարար սննդակարգը
Մերսումը
Լողը»: