Լրահոս
Մամուլի տեսություն
11:30
14.09.24
231

Քրեական գործերի «տարափ» է սպասվում. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարի առաջ ձևավորված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը վերջապես պատրաստ է, այն հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի քննությանը: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձևաչափով։

Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների մասով։

Ըստ ամենայնի, հանձնաժողովն ամեն ինչ արել է, որպեսզի 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր կարգեն պատերազմի ժամանակ մարտի դաշտում կռված կամ որոշ մարտական գործողություններ ղեկավարած բարձրագույն զինվորականությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։