Լրահոս
Աշխարհ
14:18
24.12.22
103

Քրդերի վրա հարձակումից հետո Փարիզում զանգվածային ցույցեր են սկսվել

Փարիզում զանգվածային ցույցեր են սկսվել երեկ քրդերի վրա տեղի ունեցած հարձակումից հետո: Ամբոխը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, բախումներ են սկսվել նրանց ու ցուցարարների միջև: Փողոց դուրս եկած քրդերը պահանջում են պատասխանատվության ենթարկել ուրբաթ 3 քրդի սպանած տղամարդուն: Էմանուել Մակրոնը Փարիզում տեղի ունեցած հարձակումը անվանել է «նողկալի հարձակում քրդերի վրա»: