Լրահոս
Հայաստան
16:45
02.03.22
226

ՔՊ-ն ընտրում է իր նախագահին. պետք չի մասնակցել իրենց սիլի-բիլիին. Քրիստինե Վարդանյան

Img default alt hy

Ճգնաժամը Հայաստանում խորանում է և անվտանգության հարցը, որը մեծապես պայմանավորում է ճգնաժամի առկայությունը, որեւէ կերպ չի հանգուցալուծվում, և այս պայմաններում իշխանությունը զբաղված է իշխանության տարբեր ճյուղերի յուրացումով, իրենք այդ առումով ոչմիթիզական են;

Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:  

«Ու հիմա զավթվում է նախագահի ինստիտուտը: Ցանկացած բանական, հյրենիքի շահով առաջնորդվող քաղաքական ուժ այս իրավիճակում կառաջադրեր մեկին, ով ունակ է առանց այդ էլ պառակտված, մոլեկուլների բաժանված ազգը համախմբեր, վստահության քվե ունենար ոչ միայն իշխող խմբակի կողմից, այլեւ մյուսների խմբերի կողմից, որոնք դերակատար են հանրության մեջ, և ընդհանրապես, ով ունակ էր բալանսավորել այս վիճակը: Մենք դրա փոխարեն ունեցանք ՔՊ-ի սրտի թեկնածուին եւ ունեցանք շոուի եւ կրկեսի վերածված պրոցես, որին մասնակցելը անտրամաբանական է դառնում»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պայմաններում իրենց գործը դառնում է իշխանության նպատակները ցույց տալը և իշխանության մարդասեր ու ժողովրդավար դեմքը պատռելը», - ընդգծել է պատգամավորը:  

Անդրադառնալով կոնկրետ ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանին, ՀՅԴ-ական գործիչն ասել է, որ նա բացի այն, որ նախարարի պաշտոն է զբաղեցնում, այսօրվա իր ելույթում հայտարարել է, որ ինքը գործող իշխող ուժի թիմի ներկայացուցիչ է.

«Հիմա շատ տրամաբանական պրոցես է տեղի ունենում, ՔՊ-ն ընտրում է իր նախագահին, որը ներկայացնելու է եւ պաշտպանելու է ՔՊ-ի շահերը: Ինչպես ասում են, մատի ու մատանու արանքը մտնել պետք չի: Մենք ունենք թեկնածու, որը որեւէ կերպ չի կարողանալու նպաստել առկա ճգնաժամի հանգուցալուծմանը: Հետևաբար, պետք է ցույց տալ այս պրոցեսի բուն նպատակը, որը իշխանազավթումն է: Բոլոր մարդիկ ժամանակի ընթացքում պետք է փոխարինվեն ՔՊ-ականներով: Դա ցույց տալու համար երևի ամենալավ ձևը իրենց իրենց թեկնածուի հետ մենակ թողնելն էր, սիլի-բիլիին չմասնակցելը»,- նշել է Քրիստինե Վարդանյանը: