Լրահոս
Քաղաքական
09:40
13.08.22
149

ՔՊ կադրային բանկը սնա՞նկ է

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է․ «Քաղպայմանագրում կադրային բանկն այնքան սնանկ է դարձել է, որ երեկ Արարատի մարզի երկու խոշոր համայնքներում՝ Արարատում և Վեդիում ՔՊ տարածքային միասնական խորհուրդ են ձևավորել և նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանի կոկորդիլոսագետ սանիկ, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այնքան է փոքրացրել վստահելիների շրջանակը, որ չի հանդուրժում քիչ, թե շատ ինքնուրույն մարդկանց։ Օրինակ, Արարատում կարող էր, դիցուք, Հովիկ Աղազարյանին, կամ մարզպետ Սեդրակ Թևոնյանին պատասխանատու նշանակել, բայց վերջիններս վստահություն չեն ներշնչում: Մարզում բաց է միայն Մասիսի ՔՊ խորհրդի ղեկավարի հարցը, այստեղ էլ վստահելի թեկնածուի փնտրտուքները շարունակվում են: Արտաշատում, հիշեցնենք, ավելի վաղ գործող համայնքապետ Կառլեն Մկրտչյանն էր ընտրվել»։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում