Լրահոս
Քաղաքական
13:50
18.04.23
104

ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցին է սպանել. Hraparak

Img default alt hy

ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Նարեկ Ղահրամանյանը պնդում է, որ ԶՊՄԿ պահնորդին սպանել է Ադրբեջանից Հայաստան ներթափանցած զինծառայողներից մեկը։

Խորհրդարանում Hraparak.am-ի հարցին ի պատասխան, որ դատախազությունը հերքում է ադրբեջանցիների առնչությունը սպանությանը, որևէ ապացույց չկա, պատգամավորն ասել է․

«Չկա, կլինի։ Սպասեք իրավապահների բացահայտումներին»։

Հիշեցնենք, որ դատախազությունը երեկ հայտնեց, որ Հայաստան թափանցած ադրբեջանցիներից որևէ մեկին պահնորդի սպանության համար մեղադրանք չի առաջադրվել։