Լրահոս
Հայաստան
14:43
02.03.22
223

Քոչարյանի գործով որոշումները թելադրվում են դատարանին. Հայկ Ալումյան

Img default alt hy

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը։ 

Ավելի վաղ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան, պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Այս գործով որոշումներն, ամենայն հավանականությամբ, կայացվում են ոչ այս դատավորի կողմից և ոչ այս դատարանում, Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպան Հայկ Ալումյանը։

«Որոշումները թելադրվում են։ Համենայն դեպս, գործի համար ամենակարևոր նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ որոշումները թելադրվում են դատարանին։ Սա երևի բացատրություններից մեկն է, թե ինչու մեր միջնորդությունը մերժվեց, որովհետև սրանով դատարանն ինքն իրեն և դատավարությունը մտցրեց փակուղի», - հայտարարել է նա։