Լրահոս
Հասարակական
18:45
09.08.22
234

«Քեզ շատ եմ սիրում Ան, կներես, ուժեղ մնա». Մխիթար Ասրյանի վերջին խոսքերը

Img default alt hy

Պատերազմի 40-րդ օրը՝ նոյեմբերի 6-ին, հատուկ ջոկատայինները ստանում են հրաման՝ գնալ Շուշիի մատույցներ և շրջափակումից դուրս բերել զինվորների։ Ճանապարհին ԱԹՍ-ն հարվածում է նրանց մեքենային։ 

Մխիթարը վիրավորվում է, հատուկջոկատային Գագիկ Ալլահվերդյանն ու Վազգեն Աբրահամյանը զոհվում են։ 

Մխիթարը զանգահարել է կնոջը, հրաժեշտի խոսքեր է ասել, որից հետո նրա հեռախոսահամարն անհասանելի է դարձել։ 

Ըստ մահվան վկայականի տվյալների՝ Մխիթար Ասրյանը զոհվել է նոյեմբերի 9-ին։ 

Նրա մարմինը Շուշիի մատույցներից դուրս է բերվել նոյեմբերի 14-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։  

Մանրամասները՝ HetqTV-ի տեսանյութում: