Լրահոս
Քաղաքական
22:45
02.05.22
878

Քաջարանի համայնքապետն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ժամեր առաջ ազատ է արձակվել Դատապարտյալների հիվանդանոց քրեակատորողական հիմնարկից: Նրա խափանման միջոց կալանքը դատարանն այսօր է փոխել, որոշել ազատ արձակել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց։

Այսօր Դատապարտյալների հիվանդանոցի դիմաց նրան դիմավորել են կինը, երեխաները, Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: