Լրահոս
Քաղաքական
19:52
27.10.21
64

Պուտինի հետ հանդիպումն այդքան վա՞տ է անցել, որ ոչինչ չկա խոսելու. Աննա Մկրտչյան. տեսանյութ

Պուտինի հետ հանդիպումն այդքան վա՞տ է անցել, որ դրա մասին ոչինչ չկա խոսելու. խորհրդարանում հարցրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Նա հիշեցրել է, թե ինչպես էր ոչ վաղ անցյալում օտարերկրյա գործընկերների հետ ցանկացած հանդիպում Փաշինյանը որակում «աննախադեպ» կամ «փայլուն», այդ մասին գրառում անում ու լայվ մտնում: Պատգամավորը նկատել է, որ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հանդիպումից հետո վարչապետն ուղղակի լռել է: Մկրտչյանի այս հարցին էլ՝ լռությամբ է պատասխանել Փաշինյանը: