Լրահոս
Հասարակական
23:20
21.01.23
174

Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախվել են Toyota-ն ու սնունդ տեղափոխող ինքնագլորը. կա վիրավոր

Img default alt hy

Հունվարի 21-ին, ավտոմեքենայի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։Ժամը 20։50-ի սահմաններում Պռոշյան-Դեմիրճյան ճանապարհների խաչմերուկում` կառավարական ամառանոցների դիմաց, բախվել են Toyota մակնիշի ավտոմեքենան ու ինքագլորը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով ինքնագլորը վարողը մարմնական վնասվածքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա՝ տեղափոխվել հիվանդանոց։ Վիրավորին առաջինն օգնության են հասել Toyota-ի վարորդը, նրա ուղևորը և կառավարական ամառանոցների մոտ ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ծառայողները։

Դեպքի փաստով ախաձեռնվել է վարույթ։Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ի վարորդի և հիվանդանոց տեափոխված ինքնագլոր վարողիւ ինքնությունը։