Լրահոս
Հասարակական
21:15
12.09.24
129

Փրկարարները մարել են բռնկված հրդեհը

Img default alt hy

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներ: