Լրահոս
Հասարակական
10:15
09.01.25
360

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա

Img default alt hy

Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։