Լրահոս
11:37
08.08.22
112

Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին

Img default alt hy

Oգոստոսի 5-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 2 տուժած։