Լրահոս
Միջազգային
14:09
18.04.23
88

Պուտինը Խերսոնի մարզ է գնացել. նրան զեկուցել են ռազմաճակատում իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահը այցելել է Խերսոնի մարզի այն հատվածը, որը կարողացել է գրավել ռուսական բանակը: Վլադիմիր Պուտինը «Դնեպր» կոչվող զորքերի շտաբում զրուցել է օդադեսանտային ուժերի հրամանատարի հետ, որը զեկուցել է ռազմաճակատում իրավիճակի մասին: «Ինձ համար կարևոր է լսել ձեր կարծիքը, թե ինչպես է զարգանում իրավիճակը»,- ասել է Պուտինը։