Լրահոս
Միջազգային
21:10
19.07.22
200

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման թեմայով ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց այն, որ շարժ կա, արդեն լավ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը պարենային բնույթի խնդիրների, Սև ծովով հացահատիկի արտահանման խնդիրների շուրջ բանակցությունների համար թուրքական հարթակ տրամադրելու միջնորդական ջանքերի համար:

«Ձեր միջնորդությամբ մենք առաջ ենք շարժվել։ Ճիշտ է, դեռ ոչ բոլոր հարցերն են լուծված, բայց այն, որ շարժ կա, արդեն լավ է»,- ասել է Պուտինը։