Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:25
08.10.24
195

Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել. Յուրի Ուշակով

Img default alt hy

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման միտք կար, բայց այն ինչ-որ մեկի կողմից չաջակցվեց», — ասել է Ուշակովը՝ հավելելով, որ Ռուսաստանը դեմ չէր նման ձևաչափին։

Սպասվում է, որ Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: