Լրահոս
Միջազգային
22:16
02.03.22
1 122

Պուտինը Իսրայելի վարչապետի հետ զրույցում նշել է Ուկրաինայի հարցով կարգավորման պայմանները

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը՝ մարտի 2-ին, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողությունը։ Ռուսաստանի ղեկավարը ներկացրել է Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ՝ մատնանշելով Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման անհրաժեշտությունը։

Նաֆթալի Բենեթը որոշակի նկատառումներ է հայտնել այս կապակցությամբ՝ հաշվի առնելով վերջին շփումները մի շարք պետությունների ղեկավարների հետ, հայտնել են Կրեմլից։