Լրահոս
Միջազգային
21:58
16.10.25
173

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ ինչ են պայմանավորվել առաջնորդները

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտով նորից երկկողմ հանդիպում կանցկացնեն։  Այդ մասին Թրամփն է հայտարարել՝  Պուտինի հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Զրույցի ավարտին մենք համաձայնության եկանք, որ հաջորդ շաբաթ կայանա բարձր մակարդակի խորհրդականների հանդիպումը։ Իսկ ես ու նախագահ Պուտինը կհանդիպենք ավելի ուշ՝ համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում․ Հունգարիա»,- մասնավորապես, հայտարարել է Թրամփը։

«Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պատերազմն ավարտին հասցնել»,- Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո գրել է Թրամփը։