Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:57
08.10.24
214

Պուտինն ու Ալիևը հանդիպել են Կրեմլում․ ի՞նչ են քննարկել

Img default alt hy

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում։

Հանդիպման սկզբում ՌԴ ղեկավարն ասել է, որ իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է երկկողմ հարաբերությունները։

«Նախագահն ու ես հիմա խոսել ենք, այսպես ասած, դեմ առ դեմ, այս կամ այն ​​կերպ մենք, այնուամենայնիվ, անդրադարձել ենք մեր երկրների հարաբերությունների ներկայիս կարգավիճակին, հարաբերությունները դրական են զարգանում»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ` պարզաբանել է Պուտինը։

Նա հայտարարեց, որ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր են ի հայտ եկել էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

Բացի այդ, Պուտինն անձամբ է իր գործընկերոջը հրավիրել հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդվում է, Պուտինի և Ալիևի բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։

Ավելի ուշ ՌԴ ղեկավարը կընդունի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը վարելու է Ռուսաստանի նախագահը։

Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։

Առաջնորդների շփումը սկսվել է նախորդ օրը։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, պետությունների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձավ գագաթնաժողովի նախապատրաստություն։