Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:08
10.06.23
118

Պուտինի մեսիջները՝ «հայրենակից եղբայրներին». «բոլորս Սովետական միությունից ենք»

Հետխորհրդային պետություններին միավորող կազմակերպությունները ակտիվացել են այս շաբաթ: ԱՊՀ ու ԵԱՏՄ վարչապետների նիստեր են եղել Սոչիում, ՀԱՊԿ ավտանգության խորհուրդների քարտուղարների հավաք՝ Մինսկում, ԱՊՀ սահմանապահների քննարկումներ՝ Բաքվում: Պատերազմից ու սանկցիաներից շունչ չքաշող Արևմուտքի հետ հակասությունները սառը պատերազմից հետո պատմական ամենալարված փուլին հասցրած Վլադիմիր Պուտինը կարծես փորձում է սովետական ոգով կողքին պահել 90-ականներին հերթով անկախացած հանրապետություններին: «Բոլորս ծնունդով Սովետական Միությունից ենք» - նոստալգիկ այս հայտարարությամբ է նա նախօրեին դիմել հետխորհրդային պետությունների վարչապետներին, այդ թվում՝ Հայաստանի գործադիրի ղեկավարին: