Լրահոս
Միջազգային
11:53
23.03.22
2 326

Պուտինի կրած մոտ 1,5 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնն արտադրած իտալական ապրանքանիշից պահանջում են դատապարտել ՌԴ նախագահին

Img default alt hy

Իտալական Loro Piana նորաձևության տունը հանրության ճնշման տակ է հայտնվել, երբ օրերս Մոսկվայում կազմակերպված համերգ-հանրահավաքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացել է այդ ապրանքանիշի թանկարժեք տաք բաճկոնով:

«Daily Mail»-ը գրում է, որ խոսքը 1,447 մլն ռուբլի արժողությամբ բաճկոնի մասին է:

Շուրջ 1300 մարդ ստորագրել է խնդրագիր՝ Loro Piana լյուքս դասի ապրանքանիշին կոչ անելով դատապարտել Պուտինին:

Պիեռ Լուիջի Լորո Պիանան՝ ընկերության փոխնախագահը, իտալական պարբերականներից մեկի հետ զրույցում ասել է, որ «Պուտինի հագին այդ բաճկոնը տեսնելը մարդկային տեսակետից շփոթություն է առաջացնում»:

«Պարզ է՝ մենք ում կողմից ենք... ուրկրաինացիներն ունեն մեր բարոյական և պրակտիկ աջակցությունը»,- ասել է իտալացի միլիարդատերը:
 

Vladimir Putin dons £10,000 Loro Piana jacket worth twice the average  yearly salary at rally | Daily Mail OnlineRussian President Vladimir Putin speaks during a concert marking the anniversary of the annexation of Crimea. He appeared in a £10,500 coat from luxury brand Loro Piana, who people are calling upon to denounce the despot